00:00:00

Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Սուրբ Ծննդյան օրվա առթիվ

12:19, 06 հունվար 2023 Քաղաքականություն

Քրիստոս ծնվեց և հայտնվեց:
Ձեզ և մեզ մեծ Ավետիս:

Սուրբ Ծնունդը սիրո, բարու, հույսի, հավատի խորհրդանիշ է: Այսօր բոլորիս հոգիներն ալեկոծված են, քանզի Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի արգելափակումը ծանրագույն վիճակի մեջ է դրել Արցախի մեր քույրերին ու եղբայրներին, խոր մտահոգությամբ համակել բոլորիս:

Թող Սուրբ Ծննդյան լույսը զորավիգ լինի մեր բոլոր հայրենակիցներին, հատկապես՝ Արցախում: Մեր անսասան հավատքն առ Աստված և մեր սեփական ուժերի հանդեպ ավելի զորացնի մեզ, և հաստատուն խաղաղություն տիրի Հայոց աշխարհում:

Մաղթում եմ բոլորիս հավատ, ուժ և համբերություն:

Արմեն Սարգսյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր