Սուրբ Ծննդին եւ աստվածահայտնության տոնին ընդառաջ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ ու տնօրինությամբ Արցախի եկեղեցու կիրկնօրյա դպրոցի աշակերտները միասնական աղոթքի են կանգնել:
Սուրբ ծննդյան տոների առթիվ, արցախցի մանուկները Բարձրյալից խաղաղություն են խնդրում և որ փակ միջանցքի մյուս կողմում մնացած հարազատները ժամ առաջ տուն հասնեն:
Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին Հովանի մայր տաճարի հոգեւոր հովիվ Տեր Մատթեոս քահանա Դրավանցի խոսքով, սրանով իրենք ցույց են տալիս, որ կան, ապրում են՝ աղոթելով որ Քրիստոսը օգնության հասնի:
Աշակերտներից մեկն էլ ասաց. «Մենք ուզում ենք, որ աշխարհում լինի խաղաղություն, ոչ մի մանուկ չտեսնի պատերազմը, որը տեսանք մենք»: