ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր էջում գրել է․
«25-րդ օր, Լաչինի միջանցքը դեռ արգելափակված է Ադրբեջանի կողմից։ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությանը սովամահ անելով` Ադրբեջանը հաստատում է, որ ԼՂ ժողովրդի բոլոր պահանջներն օրինական են, միջազգային իրավունքի համաձայն, հետևաբար, դրանք վաղ թե ուշ պետք է պատշաճ կերպով լուծվեն»,- գրել է նա:
Մարուքյանը նաև իր գրառման մեջ նշել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։