ԿԳՄՍ գործընկերների հետ նախապատրաստվում ենք դպրոցների վերաբացմանը։ Այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Դպրոցների մուտքերի մոտ բուժքույրերը կիրականացնեն զննություն, ջերմաչափում, որպեսզի վստահ լինենք, որ հիվանդ երեխաները չեն հաճախում։ Մենք կհետևենք նաեւ դպրոցներում աշակերտների հաճախումներին։ Եթե նկատենք բարձրացում, մեր հետագա գործողություններն, ըստ այդմ, կիրականացնենք»,- ասաց Ավանեսյանը։