00:00:00

Փաշինյանը մեղադրեց ՌԴ-ին․ Լաչինի միջանցքը սեփական վերահսկողության տակ պահելը նրա ուղիղ պարտավորությունն է

11:29, 05 հունվար 2023 Տեսանյութեր

Կառավարության 2023 թվականի առաջին նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց Լաչինի միջանցքի թեմայով: Ասաց՝ արդեն 25 օր է, ինչ Ադրբեջանը շարունակում է փակ փահել Լաչինի միջանցքը: «Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցած այդ գործողությունը միջանցքն ապաշրջափակելու կոչերի միջազգային լայն արձագանք է հարուցել: Չնայած սրան՝ Ադրբեջանը գործողություններ չի ձեռնարկում հարցը կարգավորելու ուղղությամբ: Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած ուղղակի պարտավորությունը, ինչը լրջագույն հարցեր է առաջացնում պաշտոնական Բաքվի պայմանագրունակության վերաբերյալ»,- հայտարարեց Փաշինյանը: Միևնույն ժամանակ, ըստ վարչապետի, Ադրբեջանը փորձում է Հայաստանին վերագրել սեփական պարտավորությունները չկատարելու գործելակերպը, ինչը բացարձակապես մտացածին է: Մանրամասները՝ տեսանյութում։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր