Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է․ «Կենդանասերներն ամբողջ աշխարհում մեծ ցանցային խումբ են, ունեն իրենց կառույցները, խմբերը, ակտիվիստներին։ Արցախում շրջափակման պատճառով կենդանիների խնդիրները աշխարհին այդ ցանցերով հասցնելը և իրազեկելը ևս մի լծակ է ընդհանուր գործի մեջ։
Անկախ նրանից, որ ես կերակրում եմ բակի կատուներին, ես կենդանասերների ցանցի մաս չեմ, բայց կան և անհատներ, և կառույցներ, որոնք կարող են նախաձեռնել մեծ արշավ, օգտագործելով կենդանասերների ռեսուրսը ու գրավել ուշադրություն շահագրգիռ խմբերի միջոցով։
Եթե կա ցանկություն, բայց ինքնակազմակերպման խնդիր, կամ ուղերձների ձևակերպման հարց, դա լուծելի է»։