00:00:00

Շրջափակել Գյումրիում տեղայկայված 102-րդ ռազմաբազան․ ԱԺԲ-ն նախաձեռնում է «Շրջափակում՝ հանուն ապաշրջափակման» խորագրով հավաք

18:29, 04 հունվար 2023 Քաղաքականություն

Սիրելի Հայրենակիցներ,
Մոտավորապես մեկ ամիս է ինչ ռուս-թուրք-ադրբեջանական կոալիցիան փակել է Արցախը Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։
Ազգային - Ժողովրդավարական Բևեռը հունվարի 8-ին նախաձեռնում է «Շրջափակում հանուն ապաշրջափակման» խորագրով հավաք, որի նպատակն է շրջափակելով Գյումրիում ժամանակավոր տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, պահանջել Բերձորի միջանցքի երկկողմանի անխափան աշխատանքի պատասխանատվությունը ստանձնած ռուսական այսպես կոչված խաղաղապահներից կատարել իրենց պարտավորությունը։
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին մասնակցել Արցախի ապաշրջափակման համար նախաձեռնվող այս գործողությանը։
✅ Հավաքին մասնակցելու պատրաստակամ, Երևանից մեկնող այն հայրենակիցները, որոնց մեքենաների անձնակազմը լրացված է կարող են միանգամից գնալ Գյումրի։ Գյումրիում հանդիպելու ենք ժամը 12:00-ին Գյումրիի Ղարսի խճուղում, Մայր Հայաստանի արձանի տարածքում։
✅ Երևանից մեկնող վարորդները, որոնք մեքենաներում ազատ տեղեր ունեն և մասնակցել ցանկացող, բայց տրանսպորտի խնդիր ունեցող մեր հայրենակիցները ժամը 9:30-ին պետք է հավաքվեն Երևանի Բրազիլիայի հրապարակում, որտեղից միասին կմեկնենք Գյումրի։
✅ Տրանսպորտի խնդիր ունեցող մեր հայրենակիցները, ազատ տեղեր ունեցող մեր վարորդները, կամ անձանապես մասնակցելու հնարավորություն չունեցող, բայց նյութատեխնիկական աջակցություն տրամադրել ցանկացող հայրենակիցները (վառելիք, տաքանալու պարագաներ, վրաններ և այլն) նախորոք կարող են կապնվել Երևանում 044435045 հեռախոսահամարով, իսկ Գյումրիից միացողները մանրամասների համար կարող են զանգահարել 098772513 հեռախոսահամարով։
✅ Ռազմաբազայի մուտքերի մոտ հերթապահությունը իրականացնելու համար մարդկային ռեսուրս է անհրաժեշտ, ուստի խնդրում ենք ովքեր ունեն ցանկություն և հնարավորություն մասնակցելու, լրացնեն հերթապահության վերաբերյալ հետևյալ ձևաթուղթը, նշելով իրենց հարմար ժամերն ու օրերը՝
Գործընթացին ֆինանսապես օժանդակելու ցանկություն ունեցողները կարող են օգտագործել ներքոդրյալ հղմամբ նշված եղանակները, կամ այցելեն Երևանում Ալեք Մանուկյան 5/5 Ռադիոտան հարևանությամբ և Գյումրիում Գարեգին Նժդեհ 8 հասցեներով գործող Բևեռի գրասենյակներ՝

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր