Այսօրվա հերթական քննարկմանը նախանշեցինք այս պահի հրատապ անելիքները, այդ թվում` ամփոփելով փաստական տվյալները ադրբեջանական հանցավոր արարքների վերաբերյալ և դրանց հակազդելու համատեղ քայլերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը:
«Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման արդեն 24-րդ օրն է. 120,000-ից ավելի մարդ, այդ թվում` 30,000 երեխա, ենթարկվում է էթնիկ զտումների մարդկանց սովի մատնելու ու հայրենի բնակավայրերը լքելուն պարտադրելու նպատակով»,- գրել է Թաթոյանը: