00:00:00

«Իմ մասին ծիծաղելի լուրեր են տարածել »․ Արսեն Լևոնյան

15:53, 02 հունվար 2023 Քաղաքականություն

Դերասան Արսեն Լեւոնյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով մամուլում հրապարակված իր մասնակցությամբ միջադեպին։

 

«Բարև, իմ սիրելի համաքաղաքացիներ։ Նախ ուզում եմ շնորհավորել Նոր Տարվա կապակցությամբ եւ մաղթել խաղաղ, անամպ երկինք, պատերազմներից հեռու եւ սիրով միշտ լի։ Քիչ առաջ տեղեկացա եւ ծիծաղով վերաբերեցի, որ իմ մասին ծիծաղելի լուրեր են տարածել։ Ես քաղաքից դուրս եմ իմ ընկերների եւ ընտանիքի հետ եւ փառք մեր Աստծո ամեն ինչ շատ լավ է։ Օգտվելով Մարկ Տվենի խոսքերից՝ լուրերն իմ մահվան մասին խիստ չափազանցված են։ Սիրով՝ Ձեր Արսեն Լեւոնյան», - գրել է Արսենը։

 

Ավելի վաղ ArmLur.am-ը տեղեկություն էր հրապարակել, որ հայտնի հաղորդավար Խորեն Լևոնյանի եղբայրը՝ դերասան Արսեն Լևոնյանը, 5 անգամ կրակել է իր գլխին, եւ նախաքննական մարմինը ինքնասպանության փորձի հատկանիշներով հարուցել է քրեական գործ: Իսկ թե ինչն է պատճառը, կպարզեն իրավապահները:

 

Ավելի վաղ Shamshyan.com-ը գրել էր, որ հունվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

 

Ժամը 05։30-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ԳՈւՎ հարցականով» իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

 

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի բնակիչ 34-ամյա Ա.Լ․-ն է։

 

Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկներին հաջողվել է տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերել Ա․Լ․-ին և բժիշկների շնորհիվ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

 

Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները զրուցել են Ա․Լ․-ի հարազատի հետ, ով հայտնել է, որ վերջինս իրեն պատկանող օդաճնշիչ ատրճանակով, կամ ինքնասպանություն գործելու, կամ անզգուշաբար մի անգամ կրակոց է արձակել իր գլխին։

 

Ոստիկանները նշված բնակարանում, որտեղից Ա․Լ․-ն տեղափոխվել է հիվանդանոց, հայտնաբերել են օդաճնշիչ ատրճանակը։

 

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

 

Աղբյուրի տեղեկություններով՝ Ա․Լ․-ն Հայաստանում հայտնի սերիալների դերասան է և հայտնի հաղորդավարներից մեկի եղբայրը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր