Հունվարի 1-ին Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց դասի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի անկախության և պաշտպանության համար իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին:
«Աղոթք բարձրացրեցինք առ Աստված նահատակ քաջորդիների հոգիների խաղաղության համար»,- նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: