00:00:00

Մեզնից յուրաքանչյուրի անձնական նպատակները անբաժան են Հայաստանից և Արցախից. Սուրիկ Խաչատրյան

13:11, 01 հունվար 2023 Քաղաքականություն

Սիրելի՛ հայրենակիցներ,

 

 

Ավարտին է մոտենում 2022 թվականը, որը գոյապայքարի և հայապահպանման տարի էր։ Քիչ անց մենք կշրջենք դժվարություններով գրված մեր տարեգրության ևս մեկ էջ և կթևակոխենք նոր էտապ, որտեղ մեզ բարդ ու պատասխանատու ճանապարհ է սպասվում։ Բայց այս պահին չանդրադառնալով այդ կարևոր քայլերին, տարեմուտի այս վերջին ժամերին ցանկանում եմ շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսք ուղղել ոչ միայն Սյունիքի, այլև Հայաստանի Հանրապետության ողջ ժողովրդին, արցախցիներին, աշխարհասփյուռ հայությանը։

 

Մեզնից յուրաքանչյուրի անձնական նպատակները անբաժան են Հայաստանից, Արցախից, որի համար էլ առաջին հերթին մաղթում եմ խաղաղություն մեր երկրին, մեզ էլ՝ կազմակերպվածություն և պատասխանատվություն։

 

Սրանք են ապահովում մեր վաղվա օրվա հաջողություններն ու հաղթանակները։

 

Ես հավատում եմ մեր հավաքական ուժին և համոզված եմ, որ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի եռամիասնությամբ իրականություն են դառնալու համազգային մեր բոլոր հայրենանվեր նպատակները:

 

Մեկ անգամ ևս շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթում եմ բոլորիս առողջություն, անձնական երջանկություն և բարօրություն: Թո՛ղ խաղաղությունն անխախտ լինի Հայոց աշխարհում:

 

Թո՛ղ անառիկ լինեն Հայաստանի և Արցախի սահմանները, թո՛ղ երջանկության, հոգատարության և փոխըմբռնման մթնոլորտ տիրի ամենուր, և թո՛ղ գալիք տարում ձեզնից յուրաքանչյուրի առջև բացվեն հաջողության դռները:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր