00:00:00

«Դիմադրության», ավելի ճիշտ «Չդիմության» շարժմումը ավելի լավ է ոչինչ չանի, քանի անի ոչինչ

12:02, 05 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

Սեպտեմբերի 2-ին Ֆրանսիայի հրապարակում մեկամսյա դադարից հետո «Դիմադրության» շարժման հրավիրած հանրահավաքը որեւէ նոր ասելիք չուներ։ Շարժման ղեկավարները հերթապահ դարձած ու ծեծված մտքեր արտահայտեցին, որոնք երկրում ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու ելքեր չեն նախանշում։ Հանրությունը փողոց դուրս եկած ընդդիմությունից ելույթներ ու քայլերթեր չի պահանջում, այն վաղուց սպառել է իրեն։ Ու եթե խորհրդարանական ընդդիմությունը մեկամսյա դադարը վերցրել էր շարժմանը նոր թափ հաղորդելու, սեփական սխալներն ուղղելու համար, ապա կարելի է ասել, որ այս պահին այդ սխալները ոչ միայն ուղղված չեն, այլև՝ նոր թափով կրկնվում են։

ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի գործընթացը սկսելու «Հայաստան» դաշինքի նախաձեռնությունը ի սկզբանե դատապարտված է։ Որպեսզի վարչապետի հրաժարականի գործընթացը մտնի շրջանառության մեջ ընդդիմությանն անհրաժեշտ է պատգամավորների 1/3-ի քվեն՝ 36 ստորագրություն։ Երկու ընդդիմադիր խմբակցությունները դե ֆակտո ունեն 35 մանդատ։ Խորհրդարանում բուն պաշտոնանկության համար անհրաժեշտ է 50+1% ձայն, այսինքն՝ 54 պատգամավորի ձայն։ Այսինքն, ընդդիմությանը պետք է առնվազն 9-ը ՔՊ-ականի «վերբովկա» անել, ինչն այս պահին անիրատեսական է։

Հետևաբար, «Հայաստան» դաշինքը նախաձեռնելով Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության գործընթաց խորհրդարանում, իրականում կերկարացնի վերջինիս ղեկավարումը։ Մեկ անգամ իմպիչմենտի գործընթացը տապալելու դեպքում, օրենքով վեց ամիս Փաշինյանի պաշտոնանկության գործընթաց ԱԺ-ում այլևս հնարավոր չի լինի նախաձեռնել։ Քոչարյանի թիմը կրկնում է նախկինում արված սխալը։ Խոսքը վերաբերում է արտահերթ ընտրություններին մասնակցելուն։ Հենց Ռոբերտ Քոչարյանն էր առաջինը հայտարարել, որ մասնակցելու է արտահերթ ընտրություններին ու «կռելու» է, իսկ թե հետո ինչ եղավ, հայտնի է բոլորին։

Ինչ վերաբերում է Իշխան Սաղաթելյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, վերլուծաբաններին, փորձագետներին, մտավորականներին, բոլոր կարող մարդկանց հետ սկսում են խորհրդակցություններ՝ 2 հիմնական ուղղությամբ՝ «Հայաստանը Նիկոլից հետո» զարգացման ծրագիր և շարժումն ավելի ընդլայնելու ուժ տալու իմաստով, ապա սա ևս անպտուղ գործըթաց է։

Ի վերջո, նույն Իշխան Սաղաթելյանն էր ավելի վաղ հայտարարել, որ ջրբաժանն արդեն կայացած փաստ է։ Հաշվի առնելով այս ամենը կարելի է եզրակացնել, որ «Դիմադրության», ավելի ճիշտ «Չդիմության» շարժմումը ավելի լավ է ոչինչ չանի, քանի անի ոչինչ։

 

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր