ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը գրում է. «Սեփական կետից ինչ ուզել բանակցելու հետևանքն էլ Արցախը հանձնելն ու «հանգիստ» խղճով ապրելը պիտի լիներ, փաստորեն։
Ինձ մի հարց ա միշտ տանջում. բա լավ, երբ վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո ծանոթացար «Արցախի հարցով բանակցային փաստաթղթերին» ու մի հսկայական ինֆորմացիայի, համոզվեցիր, որ «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ամենևին էլ չէր չափազանցնում, երբ ասում էր, թե Հայաստանը պատրաստ էր թողնել 7 շրջանը, բայց ամեն անգամ Ադրբեջանն առաջ էր քաշում նոր պայմաններ», «հասկացել ես, որ Ռոբերտ Քոչարյանն ամենևին էլ չէր չափազանցնում, երբ հայտարարում էր, որ տարածքային ամբողջականության խնդիր Հայաստանը նույնպես ունի», ո՞վ էր քեզ ստիպում դառնալ երկրի ղեկավար ու բոլոր աղետաբեր որոշումների հեղինակ, ո՞վ էր ստիպում ինքդ քեզ դնես «զոհասեղանին»` հազարավոր ջահելների զոհելու գնով։ Չեմ հավատում ո՛չ քո հայրենասիրությանը, ո՛չ էլ քաղաքական ապաշխարությանը։ Իշխանատենչություն, իշխանություն ունենալու մոլուցք ու վերջ։ 2018-ից այս կողմ ամեն ինչ սրա մասին էր ու սրա շուրջ»։