00:00:00

Իջել էր մեքենայից, գրկախառնվել հոր հետ ու մեքենան պայթել էր. զանգել, մորն ասել էր՝ «Մամ, Աստված կյանքս նվեր թողեց...». օրեր անց հոր աչքի առաջ զոհվում է Գառնիկը...

00:00, 17 մարտ 2022 Բլոգ

Հովհաննիսյան Գառնիկը Գյումրիից էր։ Մարտունի 2-ում էր ծառայում։ Պատերազմի տարբեր օրերին եղավ առաջնագծի տարբեր հատվածներում. Ջրականում, Հադրութում, Ֆիզուլիում։
Հոկտեմբերի 8-ին՝ իր 19-ամյակի օրը, պատերազմի դաշտում պատահմամբ հանդիպում է հորը, ով կամավորագրվել էր ու մեկնել առաջնագիծ։ Հայրը որդուն իջեցրել էր մեքենայից, գրկախառնվել, ու վայրկյրաններ անց մեքենան պայթեցվել էր։
Հետո զանգել էր մորը, պատմել դեպքի մասին։ Ասել էր՝ «Մամ ջան, ծննդյանս օրով Աստված կյանքս նվեր թողեց...»։
Ավաղ, օրեր անց՝ նոյեմբերի 1-ին, դիրքեր հաց տեղափոխելիս հոր աչքի առաջ անօդաչուի հարվածից մահացու վիրավորում է Գառնիկը։ Հայրն իր ձեռքերով որդուն տեղափոխում է հիվանդանոց, հույս ունենալով, որ կփրկի կյանքը, բայց ցավոք բժիշկները հույս չեն տալիս. բեկորը հենց գլխին էր կպել...
Պատերազմի օրերին իր 19-ամյակը դիմավորած տղան հավերժ մնաց պատերազմի դաշտում։ Զոհվեց՝ պաշտպանելով Մարտունին, ընկավ, որ Մարտունին չընկնի։
Լույսերի մեջ մնաս լույս տղա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր