Նկարում ՝աջ կողմում, ավագ լեյտենանտ Ասատրյան Նարեկն է, առաջին տանկային վաշտի հրամանատարը, ձախից՝ մայոր Հակոբ Պողոսյանը, Ջրականի զրահատանկային ծառայության պետ։
Առաջին իսկ օրից գտնվելով մարտադաշտում՝ կողք կողքի երկու հրամանատարները աննահանջ կերպով կռվում էին, մեծաքանակ կորուստներ հասցնելով թշնամուն։ Մեր վաշտը տեղանքին անծանոթ էր և Ասատրյանի ուսերին ավելի մեծ պարտականություններ կար, որպեսզի ճիշտ համակարգի մարտերը։ Մենք միաժամանակյա կրակ էինք վարում թշնամու ուղղությամբ մայոր Պողոսյանի, ավագ-լեյտենանտ Ասատրյանի, դասակի լուսահոգի հրամանատար Ալթունյան Լևոնի ուղղորդմամբ։ Նրանք ոչ միայն կատարում էին հրամանատարական ճիշտ համակարգումը, այլ նաև մեզ հետ նստում էին տանկի մեջ մարտական խնդիրներ էինք լուծում։
Մեծ պատիվ է ունենալ նման խիզախ հրամանատարներ, ովքեր զինվորի հետ համընթաց կռվել ու պայքարել են։ Տարբեր օրերի միաժամանակյա կրակ ենք վարել, մի քանի տանկերով հուժկու հարվածներ հասցնելով թշնամուն։ Անմոռանալի է իմ մեջ, երբ Ասատրյանի և մեխանիկ Ռոման Գալոյանի հետ գնացինք տանկ առգրավելու և հակառակորդի թիկունքով շրջանցեցինք ու հետ վերադարձանք Պապին Բնյանի ճիշտ տեղորոշումների արդյունքում։
Նկարում տեսնում եք սարքին ժամանակ, իսկ հետո խոցված-այրված տանկը։Մայոր Պողոսյանը խնդիր դրեց մեր առջև, ես և Ասատրյան Նարեկը այս տանկով 18 արկ կրակեցինք հակառակորդի ուղղությամբ և հմուտ,արագաշարժ գործողությունների կիրառմամբ մեծ արդյունք ունեցանք։
Թշնամին տեսնելով,որ ահռելի կորուստներ է կրել դիմեց հրթիռային ուժին և խոցեց տանկը,ստացած վիրավորումները ևս հաղթահարելի էին։ Տեսնում եք վիրավորված-այրված Ասատրյանին, ով կրկին մնաց և անձնվիրաբար շարունակեց պայքարը՝ վաշտի կողքին։
44 օր շարունակ լինելով կռվի թեժագույն կետերում մեր վաշտը լուծեց մարտական բազում խնդիրներ, հատկանշական է նաև, որ վաշտի ողջ կազմի 80%-ը վիրավոր էին, շատերը նույնիսկ 2-3 անգամ։
Հավերժ խոնարհում Աստծուն, որ մարտնչեցինք առանց անդառնալի կորուստների։
Սարգիս Բեգոյան․ 44 -օրյա պատերազմի մասնակից։