00:00:00

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին

21:33, 07 դեկտեմբեր 2021

Դեկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերներին, մասնավորապես հայրենիքի սահմաններին և սահմանամերձ բնակավայրերում առաջացած անվտանգային խնդիրներին, կարևորվեց համընդհանուր ջանքերի մեկտեղումը՝ ի նպաստ առկա հարցերի հաղթահարման և հայրենիքի զորացման։ Զրույցի ընթացքում խոսվել է նաև սփյուռքի համայնքներում առկա կացության և ազգային կառույցների կարևոր առաքելության մասին ազգային ինքնության ու միասնականության պահպանման գործում։ Ընդգծվել է նաև հայրենիք-սփյուռք կապերի առավել ամրապնդման անհրաժեշտությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր