00:00:00

«Թո՛ղ հայ ազգը այլևս ոչ մի արհավիրք չտեսնի»․ Արտակ Բեգլարյանը ծաղիկներ է խոնարհել զոհերի հիշատակին

21:29, 07 դեկտեմբեր 2021

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ այսօր ծաղիկներ են խոնարհել 1988-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին: «Սա նաև առիթ է ևս մեկ անգամ մտածելու մեր ապրած արհավիրքների ու առկա մարտահրավերների մասին: Ինչպես կարող ենք մեր մեջքն ուղղել և դեպի ապագան նայել․ սա է օրվա հրամայականն ու մեր համընդհանուր ջանքերի նպատակակետը: Խոնարհումս բոլոր զոհերի հիշատակին. թո՛ղ հայ ազգը այլևս ոչ մի արհավիրք չտեսնի»,-գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր