00:00:00

Աջափնյակում մշտադիտարկվել է 35 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել՝ 4 խախտում

20:45, 07 դեկտեմբեր 2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայողների հետ դեկտեմբերի 7-ին համատեղ վերահսկողություն է իրականացրել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի հանրային տրանսպորտի նկատմամբ։ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները մշտադիտարկել են վերոնշյալ վարչական շրջանով ուղևորափոխադրում կատարող 35 տրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 4 դեպք։ Դրանք վերաբերել են վարորդների կողմից դիմակ չկրելուն և գերբեռնված ուղևորափոխադրմանը։ Այդ խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։   Հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև վաղը։    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր