00:00:00

«Քաղպայմանագիր». Սահմանազատման գործընթացը չի կարելի կապել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ

20:13, 07 դեկտեմբեր 2021

Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը չի կարելի կապել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հետ։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում դեկտեմբերի 7-ին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կառավարող խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանն ունի իր ինքնիշխան տարածքը, որը պետք է պաշտպանել, այդ թվում եւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի միջոցով։ «Կարեւոր է նաեւ հաշվի առնել, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է։ Կարգավորման հարցը սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին կապելը չի բխում Հայաստանի եւ Ղարաբաղի շահերից»,- ընդգծեց Կարապետյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր