00:00:00

Մեր զինվորների ծառայության վատ պայմանները կապիտուլյանտ իշխանության հանցավոր անգործության հետևանքն են․ առաջնագծում աշխատանքներ չեն կատարվում, որովհետև չունենք հայամետ իշխանություն․ Մամիջանյան

18:58, 07 դեկտեմբեր 2021

Այս ԱԺ-ի իշխող մեծամասնությունը համատարած արհավիրքի մեջ երկրում քննարկում է սնդիկի մասին օրենք։ Իրենք չեն հասկանում, որ ԱԺ-ն վերադաս է Կառավարությանը և իրավունք ունի գծել սահմաններ, որոնցից Կառավարությունն իրավունք չունի դուրս գալ բանակցելիս։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։ «Եթե իրենցից մեկը դեմ է, որ հայ ժողովրդի մեջքի հետևում ՀՀ և Արցախի շահերի ոտնահարմամբ կարող են ստարագրվել փաստաթղթեր, իրենց խնդիրն է, բայց իրենց «շեֆը» մեր «շեֆը» չէ, մեզ հաշվետու է»,-ասաց պատգամավորը։ Նա նշեց, թե ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տալիս այցելել առաջնագիծ, ինչը թույլ են տալիս իշխանականներին։ Ինչ վերաբերում է առաջնագծում ամրաշինական աշխատանքներ չկատարելուն, Մամիջանյանը նշեց, թե այս իշխանության մոտ միշտ «ձմեռ է»։ «Մեր փառապանծ զինվորների ծնողները պետք է գիտակցեն, որ իրենց երեխաների վատ պայմանները միայն կապիտուլյանտ իշխանությունների հանցավոր անգործության հետևանքն են։ Առաջնագծում աշխատանքներ չեն կատարվում, որովհետև մենք չունենք հայամետ իշխանություն, մեր պետությունը կառավարող մարդիկ մտածում են հանկարծ թշնամուն չջղայնացնել, Արցախ պետական այց չկատարել»,-ասաց նա։ Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե ՀՀ-ն պետք է հստակ ժամկետներ հայտնի «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ, հակառակ դեպքում կարող են ուժի կիրառման գնալ՝ Մամիջանյանն ասաց, թե ՀՀ իշխանությունները ամեն ինչին անդրադառնալու ժամանակ ունեն՝ բացի Ալիևի հայտարարություներից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր