00:00:00

Փաշինյանը պարտվում է այնտեղ, որտեղ չկա Քոչարյանը

18:09, 07 դեկտեմբեր 2021

Նիկոլ Փաշինյանը կորցնում է իշխանությունը։ Դեկտեմբերի 5-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները փաստում են, որ «հեղափոխական» արժեքներով իշխանության եկածները, ովքեր վայելում էին հասարակության մեծ մասի վստահությունը այն տարեցտարի կորցնում են։ Ընդ որում իշխանության վարկանիշի գահավիժումը տեղի է ունենում բավականին արագ։ Դեկտեմբերի 5-ից առաջ էլ Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։ Մասնավորապես հոկտեմբերի 17-ին անցկացված ՏԻՄ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հաջողության չհասավ Հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումրիում և Գորիսում։ Նոյեմբերի 14-ին էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաջողության չհասավ Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Անցած կիրակի էլ իշխանությունը մի շարք խոշոր քաղաքներում պարտվեց։ Նկատենք, որ բոլոր այն համայնքներում, որտեղ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվել էր, հաղթել էին Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի հետ առնչություն չունեցող քաղաքական ուժերը։ Սա ինքնին խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը չի հաջողում այնտեղ, որտեղ չկա Ռոբերտ Քոչարյանը։ Ըստ էության տրված է Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությունից հեռացման մեկնարկը, որին այս պահին խանգարում է Ռոբերտ Քոչարյանը։ Հունիսի 20-ի արտահերթ ընտրություններն այլ պատկեր կունենային, եթե չլիներ Քոչարյանի ավելորդ ինքնավստահությունն ու ինքնախաբեությունը։ Հայաստանին այո անհրաժեշտ է դիմադրության շարժում, բայց ոչ նույն դեմքերով ու նույն երթուղիով։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր