00:00:00

Իշխան Սաղաթելյան. Ժողովրդի աջակցության բացակայությունն իշխանությունները պետք է տեսնեն նաեւ փողոցում

18:09, 07 դեկտեմբեր 2021

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի գործող իշխանությունները չեն վայելում ժողովրդի աջակցությունը, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի դա արտացոլվի փողոցներում։ Այս մասին դեկտեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ, ՀՅԴ Գերագույն խորհրդի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Ըստ նրա՝ կառավարության վարկանիշի անկումը կապված է խոստացված խաղաղության բացակայության հետ։ Նա նշեց, որ վերջին երկու ընտրությունների արդյունքներով իշխող կուսակցությունը 240 հազար ձայնով պակաս է հավաքել, քան հավաքում էր նախկինում։ Սաղաթելյանը սուտ անվանեց իշխող կուսակցության ներկայացուցիչների հայտարարությունները, թե իրենք հաղթանակ են տարել 25 համայնքում։ «Իշխող կուսակցությունը 36 համայնքից միայն 14-15 համայնքում կարող է տեղական իշխանություն ձեւավորել։ Ուրիշ բան, որ կան քաղաքական ուժեր, որոնք իրենց կցորդներն են։ Հասարակությունը շուտով կիմանա դրանց մասին, երբ սկսեն կոալիցիաներ կազմել իշխող կուսակցության հետ»,- ասաց նա։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր