00:00:00

Ռուս խաղաղապահները 9 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Լեռնային Ղարաբաղ. ՌԴ ՊՆ

16:18, 07 դեկտեմբեր 2021

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտ են հասցրել ավելի քան 9 տոննա մարդասիրական բեռ Լեռնային Ղարաբաղի կարիքավոր բնակիչների և բազմազավակ ընտանիքների համար։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ նախօրեին մարդասիրական օգնությունը հավաքվել է Մոսկվայում բարեգործական կազմակերպությունների կողմից և ՌԴ ՊՆ-ի Իլ-76 ինքնաթիռով տեղափոխվել է Երևան, որտեղից էլ ՌԴ խաղաղապահ զորակազմի բեռնատարներով հասցվել է Ստեփանակերտ: Հումանիտար օգնության շրջանակում 5 000 երեխայի համար նախատեսված են ամանորյա խաղալիքներ, գույք՝ մանկապարտեզների համար, անկողնային պարագաներ, հագուստ, կոշիկներ, դպրոցական պարագաներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր