00:00:00

«Հավերժական Հայաստան լինելու է». Թաթուլ Կրպեյանի դուստրը երդվեց հավատարիմ մնալ հոր դավանած սկզբունքներին

15:47, 07 դեկտեմբեր 2021

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ պատգամավորական մանդատ է ստացել Ասպրամ Կրպեյանը։ «Հայաստան» խմբակցության նոր պատգամավոր, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը` Ասպրամ Կրպեյանը: Նա ասաց, թե հանուն ազատ ու անկախ Հայաստանի երդվում է հավատարիմ մնալ հոր դավանած սկզբունքներին ու անմնացորդ նվիրումին առ հայրենիք: «Երդվում եմ կատարել 2020 թվականի նոյեմբերի 10-ի լուսադմեին Եռաբլուրում տված երդումը` հանուն պատմական արդարության, համազգային միասնության և արժանապատվության վերականգնման, քանզի չկա Հայաստան առանց Արցախ ու չկա Արցախ առանց Հայաստան: Հավերժական Հայաստան լինելու է», - հայտարարեց Ասպրամ Կրպեյանը: Հիշեցնենք, որ նա փոխարինել է Դավիթ Սեդրակյանին, որն ավելի  վաղ պատգամավորական մանդատը վայր էր դրել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր