00:00:00

Հաագայի դատարանն այսօր կհրապարակի ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի հայցի վճիռը

11:36, 07 դեկտեմբեր 2021

Հաագայի ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանն այսօր կհրապարակի  Հայաստանի  և Ադրբեջանի՝ միմյանց դեմ հայցերի վերաբերյալ վճիռները։ ՀՀ-ն ու Ադրբեջանը միմյանց մեղադրում են Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան (ICERD) խախտելու մեջ և միջնորդել են շտապ քայլեր ձեռնարկել։ Հիշեցնենք, որ հոկտեմբերին Երևանը հայց էր ներկայացրել Բաքվի դեմ՝ Ռասայական խտրականության մասին միջազգային կոնվենցիայի վեց հոդված խախտելու մեղադրանքով, ներկայացնելով նաև ապացույցներ՝ Ադրբեջանում հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց նկատմամբ խոշտանգումներ և նվաստացումներ իրականացնելու փաստերի վերաբերյալ։ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանին խնդրել է նաև մինչև բուն գործով վճիռ կայացնելը միջանկյալ միջոցներ կիրառել՝ Ադրբեջանին պարտավորեցնելով առաջին հերթին ազատ արձակել հայ ռազմագերիներին ու փակել Բաքվի «ռազմավարի պուրակը»։ Բաքուն հակընդդեմ հայց է ներկայացրել և ՀՀ-ին մեղադրել նույնանման արարքների մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր