«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզի Արարատի շրջանում ՏԻՄ ընտրությունների արդյունքներով, մասնակից 5 ուժերից ոչ մեկը 50+1 չի ստացել։ Ուստի քննարկվում է հնարավոր կոալիցիաների հարցը։ Ամենահավանականը ՔՊ-ի եւ Փաշինյանի դրածո Արսեն Հակոբյանի միանալն է, որն առաջադրվել է Արման Բաբաջանյանի կուսակցության ցուցակով։ ՔՊ-ն ստացել է 38.79 տոկոս, Հակոբյանը՝ 13.82։

Հակոբյանը հին ՀՀՇ-ական է, ապա ՀԱԿ-ից է առաջադրվել համայնքապետ։ Դեռ այդ ժամանակներից Փաշինյանի հետ մտերմացել է, Փաշինյանն անգամ որոշել է նրան Արարատի համայնքապետի ԺՊ նշանակել, սակայն մարզպետն առաջ է մղել իր խորհրդականի հորը՝ Ասլան Ավետիսյանին, որը նաեւ ՔՊ-ի թեկնածուն դարձավ։

Արսեն Հակոբյանն Արարատում հայտնի է «Բարի Արսեն» մականունով, որը նա վաստակել է տարիներ առաջ մարզում հայտնի օրենքով գող Չոմբեի հետ իրեն պատկանող բարում ունեցած միջադեպից հետո, որից հետո Հակոբյանը բանտում հայտնվեց։

Մյուս մասնակիցը՝ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ գործող քաղաքապետ Հայկ Հայկյանի գլխավորությամբ, ստացել է 32,29% եւ կդառնա ընդդիմություն։ Անցողիկ շեմը հաղթահարել են նաեւ «Ապրելու երկիր» եւ «Կայունություն» կուսակցությունները, վերջինը՝ նախկին ՀՀԿ-ական Ֆիրդուս Զաքարյանի գլխավորությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում