00:00:00

Մոտ 15 րոպե կրակահերթ է եղել,լուսարձակող փամփուշտներ են օգտագործել. վնասի մասին տեղեկություն չունենք.Արցախի ՄԻՊ-ը՝ երեկ Կարմիր շուկայի ուղղությամբ ադրբեջանական կողմից կրակոցների մասին. Sputnik Արմենիա

01:30, 07 դեկտեմբեր 2021

Երեկ, ժամը 21։30-ի սահմաններում, մոտ 15 րոպե տևողությամբ կրակահերթ է եղել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը`հաստատելով նախօրեին Կարմիր շուկայի ուղղությամբ ադրբեջանական հենակետերից արձակված կրակոցների մասին տեղեկությունը։
«Դեպի օդ են կրակել` խաղաղ բնակչությանը վախեցնելու նպատակով, նաև լուսարձակող փամփուշտներ են օգտագործել։ Որևէ վնասի մասին տեղեկություն չունենք, այսօր իրավիճակը հանգիստ է եղել, նոր կրակոցներ չեն արձանագրվել»,- աղբյուրի հաղորդմամբ՝ ասել է Ստեփանյանը: Ստեփանյանը նշել է` հատկապես վերջին օրերին ադրբեջանական զինուժի ակտիվացումը նաև ակտիվ գյուղատնտեսական աշխատանքները խաթարելու նպատակ ունեն։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր