00:00:00

Վեդիում առավել թվով ձայներ ստացած ուժը չի ցանկանում կոալիցիա կազմել ՔՊ-ի եւ «Հանրապետության» հետ

01:44, 07 դեկտեմբեր 2021

Արարատի մարզի Վեդի համայնքում առավել մեծ քանակով ձայներ ստացել է «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 44 %, 39 % ստացել է «Քաղաքացիական պայմանագիրը», իսկ ավագանի անցած մյուս ուժը «Հանրապետություն» կուսակցությունն է՝ 17 %-ով։ «Իմ հզոր համայնք» կուսակցության համայնքապետի թեկնածու, Սիսավանի համայնքապետ Սպարտակ Թարթիկյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ «Քաղաքացիական պայմանագրին» և «Հանրապետությանը» կոալիցիա կազմելու առաջարկ չեն անելու։ «Միանշանակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ կոալիցիա չենք կազմի, իսկ «Հանրապետությունն էլ», կարելի է ասել, «Քաղաքացիական պայմանագրին» դաշնակից ուժ է»,- ասաց Թարթիկյանը։ Դիտարկմանը, որ այդ պարագայում «Իմ հզոր համայնքը» միանձնյա իշխանություն ստանձնել չի կարող ու «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացությունների կոալիցիա կազմելու պարագայում իշխանությունը կանցնի իրենց, Սպարտակ Թարթիկյանը հանգիստ վերաբերեց։ «Ինչ արած, այսպիսին է իրավիճակը։ Համայնքի համար լավ բաներ անելու համար պարտադիր չէ իշխանական լինելը։ Ընդդիմադիր դիրքերում լինելով ևս՝ կարող ես լավ բաներ անել համայնքի համար»,- ընդգծեց Թարթիկյանը։ Սպարտակ Թարթիկյանն ասաց, որ «Հանրապետություն» կուսակցությունից կոալիցիա կազմելու առաջարկ չեն ստացել․ «Եթե անկեղծ, չենք էլ սպասում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր