00:00:00

Որտեղ չի հաղթել ՔՊ ներկայացուցիչը, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը»․ Հովիկ Աղազարյան

00:12, 07 դեկտեմբեր 2021

Նախօրեին անցկացված ՏԻՄ ընտրություններում Արարատ խոշորացված համայնքի Սուրենավան բնակավայրում, որտեղից ծնունդով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն է, իշխող ուժը պարտվել է։ «Ես այստեղ տարօրինակ բան չեմ տեսնում։ Պարտության պատճառն այն է, որ մեր մրցակիցներն ավելի ուժեղ էին, քան մենք։ Ես չեմ արդարանում, բայց ես մեր հայրենի գյուղում դպրոցն ավարտել եմ, ընդունվել եմ համալսարան, չեմ աշխատել գյուղում, շատ չեմ եղել այնտեղ։ Մեր գյուղում, ըստ երեւույթին, լավ էին պատրաստվել ընտրություններին, դրա համար հաղթեցին։ Այլ վայրերում, որտեղ ես հեղինակություն եմ ունեցել, մենք հաղթել ենք, այդտեղ էլ պարտվել ենք։ Սուրենավանում, գուցե, իմ հեղինակությունն այդքան բարձր չէ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հովիկ Աղազարյանը։ Պատգամավորի խոսքով՝ ընտրությունների արդյունքներն իր համար գոհացուցիչ են, քանի որ 36 համայնքից 24-ում իշխող ուժը հաղթել է։ «Այնտեղ, որտեղ չի հաղթել «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչը, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը»։ Այս նոր քաղաքական երեւույթը, ըստ որի՝ ժողովուրդն է իշխանության տերը, մեր կուսակցությունն է բերել, եւ մենք փորձում ենք պահպանել դա։ ՏԻՄ ընտրությունները շատ են տարբերվում համապետական ընտրություններից, այստեղ մեծ դեր ունեն բարեկամական, անձնական կապերը, եւ համայնքների խոշորացումը հենց դրան էլ ուղղված է, որ մարդիկ իրենց ձայնը տան ոչ թե անհատներին, այլ քաղաքական ուժերին»,- ասաց Աղազարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր