00:00:00

Խաղաղապահները սկսել են ականազերծել Մարտակերտի շրջանի գյուղատնտեսական հողատարածքները

18:19, 06 դեկտեմբեր 2021 Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները սկսել են Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի տարածքում մաքրման և ականազերծման աշխատանքները: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը: Ամեն օր Մարտակերտի շրջանում սահմանազատման գծի մոտակայքում ՌԴ խաղաղապահներն աշխատանքներ են իրականացնում չպայթած զինամթերքի, արկերի, փամփուշտների և ականների որոնման ուղղությամբ: Հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները կատարում են բնակավայրերի եւ գյուղատնտեսական հանդակների եւ ընտանի կենդանիների արոտավայրերի համար նախատեսված հարակից տարածքների մաքրման աշխատանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր