00:00:00

Հյուսիսային պողոտայում՝ աղբարկղների մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. նրա մոտ անձնագիր է եղել

13:35, 06 դեկտեմբեր 2021 Պատահարներ

Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք  է տեղի ունեցել. Ժամը 10:50 -ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկները ծառայություն կատարելու  ընթացքում Հյուսիսային պողոտայում՝ «Դրագոն Գարդեն»-ի  հարևանությամբ գտնվող  աղբարկղների մոտ հայտնաբերել են  տղամարդու դի: Shamshyan.com-ի  հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղմաարդու մահը: Պարեկները սահմանազատել են տարածքը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը,  իսկ նրա մոտ հայտնաբերվել է  73-ամյա  Ռ. Գյուլումյան անվամբ անձնագիր: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է  դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր