00:00:00

Ընտրությունները ցույց տվեցին,որ Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսների ժառանգներն արժանի են իրենց պապերին․ Շարմազանով

15:04, 06 դեկտեմբեր 2021

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրել է, «Ապարանի եւ Վանաձորի ընտրությունները ցույց տվեցին,որ Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսների ժառանգներն արժանի են իրենց պապերին։ Կա կարծիք,որ Սարդարապատի հերոսների ժառանգների մի մեծ մասը բնակվում է Մասիսում»։ Հ.Գ․ Հիշեցնենք, որ Ապարան խոշորացված համայնքում ևս ընդդիմադիր «Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքին ձայն է տվել ընտրողների 66,69 % -ը (7421), իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 33,31% (3705): Վանաձոր համայնքում առաջատարը «Մամիկոն Ասլանյան» դաշինքն է, որի օգտին քվեարկել է 3332 ընտրող։ ՔՊ-ն Վանաձորում ստացել է 2251 ձայն, երրորդը «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունն է, որն ստացել է 1524 ձայն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր