00:00:00

Դիլիջանում հրդեհ է բռնկվել․ այրվել է ավտոտնակ և ներսում կայանած ավտոմեքենան

13:57, 06 դեկտեմբեր 2021 Պատահարներ

Դեկտեմբերի 6-ին, ժամը 01:09-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի տներից մեկի բակում գտնվող ավտոտնակում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:02-ին, մարվել` 02:37-ին: Այրվել են ավտոտնակը (մոտ 50 քմ) և ներսում կայանած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր