Նշենք, որ Սևակ Միքայելյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից է:
Վայոց Ձորի մարզի Ջերմուկ խոշորացված համայնքում ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել է նախկին ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանի որդին՝ Վահագն Արսենյանը։
Խոյ խոշորացված համայնքում 65.5% արդյունքով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Այստեղ համայնքապետի թեկնածուն Արգիշտի Մեխակյանն է։
Իսկ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով՝ Աշոցք, Ախուրյան, Ամասիա խոշորացված համայնքներում, քվեարկության նախնական արդյունքներով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջին տեղում է:
Irakanum.am
Կոտայքի մարզի Հրազդան համայնքում հաղթել է Սևակ Միքայելյանը: Վերջինս Հրազդանի գործող քաղաքապետն է: Հրազդանում ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 17152 քաղաքացի, որից 13377 ձայն ստացել է Սևակ Միքայելյանը, ինչը տոկոսային առումով կազմում է 78 տոկոսը: Իսկ մյուս մասնակիցները ստացել են ընդհանուր 3775 ձայն: