00:00:00

94% կողմ արդյունքով ՔՊ-ն Արմավիր խոշորացված համայնքում ստանում է ավագանու բոլոր մանդատները. Դավիթ Խուդաթյան

02:41, 06 դեկտեմբեր 2021

Արմավիր համայնքի գործող ղեկավար, Արմավիրում ՔՊ կուսակցության համայնքապետի թեկնածու Դավիթ Խուդաթյանը, ֆեյսբուքյան իր էջում ամփոփելով այս պահին եղած արդյունքները, հայտնում է, որ ընտրության մասնակիցների 91% կողմ, վավեր ձայների 94% կողմ արդյունքով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Արմավիր խոշորացված համայնքում ստանում է ավագանու բոլոր՝ 27 մանդատները: ՔՊ-ն Արմավիրում ստացել է 8368 կողմ, 577 դեմ ձայն, անվավեր է ճանաչվել 267 քվեաթերթիկ: Հիշեցնենք, ի թիվս ՀՀ մյուս համայնքների, ՏԻՄ ընտրություններ էին Արմավիրում, որտեղ միակ առաջադրված ուժը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էր, որի ընտրական ցուցակն էլ հենց գլխավորում էր Խուդաթյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր