00:00:00

Առեղծվածային դեպք Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 20-ամյա տղայի դի՝ մի ձեռքը մարմնից անջատված

18:03, 05 դեկտեմբեր 2021 Պատահարներ

Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում:  Ժամը 12:50 –ի սահմաններում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանության Մաշտոցի պահպանության բաժնի ծառայողները ծառայության ընթացքում՝ ժամը 12:50 –ի սահմաններում, Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի են հայտնաբերել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյասնը, դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Նիկոյանի գլխավորությամբ:
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժի պետի և ավագ քննիչի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Երևանի բնակիչ, 20-ամյա Ա. Կաչակն էր: Փաստի առթիվ  քննչական բաժնում  նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե սպանություն, քանի որ դիակի ձեռքերից մեկը մարմնից պոկված էր և ըստ ականատեսների՝ այն  շների կողմից հնարավոր է հոշոտելու հետևանքով է եղել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր