00:00:00

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 327 նոր դեպք. մահացել է 15 քաղաքացի

15:34, 05 դեկտեմբեր 2021

Հայաստանում դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 327 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 340723 դեպքի: Այս մասին  հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2401971 վերջին մեկ օրում` 5077 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 10479 պացիենտ. Մեկ օրում նվազել է 355-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 321106 անձ` վերջին մեկ օրում 667 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 7683 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1455 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր