00:00:00

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Ford Transit-ն ու Volkswagen Vento-ն. կա 1 զոհ, 1 վիրավոր

02:44, 05 դեկտեմբեր 2021 Պատահարներ

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 45-ամյա Կարապետ Ղ.-ի վարած Ford Transit մակնիշի և 30-ամյա Զհար Բ.-ի վարած Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: Ճանապարհին Զհար Բ.-ն՝ շտապօգնության ավտոմեքենայի մեջ գիտակցության չգալով, մահացել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Բաղրամյանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի՝ օպերատիվ գծով տեղակալ Ավագյանի գլխավորությամբ: Վթարի մասին  ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գաբրիելյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 21-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր