00:00:00

Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետը կալանավորվել է

21:08, 04 դեկտեմբեր 2021

Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնը 2015-2016 թթ. զբաղեցրած Վարդան Մինասյանը դատարանի որոշմամբ այսօր կալանավորվել է։ Այս մասին  հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: Այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: Հիշեցնենք, որ  ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է ենթակա ստորաբաժանման ղեկավարի հետ առանձնապես խոշոր չափի յուրացում կազմակերպելու և փողերի լվացման մեջ։ Մինասյանը ենթակա ստորաբաժանումների պետերից հավաքագրել է գումար, հանձնարարել այլ անձանց միջոցով փողը մուտք անել բանկերում իր անվամբ բացված հաշվեհամարներին՝ նման կերպ փորձելով խեղաթյուրել դրանց ծագումը: Վարդան Մինասյանի բանկային հաշիվներին մուտք է եղել 1,6 միլիոն դոլար և 9400 եվրո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր