00:00:00

Բրիտանացի գիտնականները կանխատեսումներ են արել կորոնավիրուսի ավարտի ժամկետների վերաբերյալ

19:19, 04 դեկտեմբեր 2021

Կորոնավիրուսը լուրջ վտանգ կներկայացնի առնվազն մինչև 2026 թվականը: Նման եզրահանգման են եկել Scientific Advisory Group for Emergencies միության մասնագետները: «SARS-CoV-2-ն առնվազն առաջիկա հինգ տարում կշարունակի սպառնալ առողջապահության համակարգին՝ ակտիվ վերահսկողություն պահանջելով պատվաստման և տվյալների մշտադիտարկման միջոցով»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է գիտնականների եզրակացության մեջ: Փորձագետների կարծիքով՝ այդ ժամկետը կարող է ավելանալ, եթե պատվաստմանն ու հիվանդության տարածման զսպմանն ուղղված միջոցառումները բավարար արդյունավետ չլինեն: Բացի այդ, բրիտանացի գիտնականները որոշել են, որ Միացյալ Թագավորությունում, ի տարբերություն Եվրոպայի մյուս երկրների, հիվանդացության աճի հետ կապված իրավիճակը կայունացել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր