00:00:00

Հրդեհ Վանաձորում. ննջասենյակի մահճակալին հայտնաբերվել է տան բնակչի դին

19:05, 04 դեկտեմբեր 2021 Պատահարներ

Վանաձորի Աղայան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկի ննջասենյակում հրդեհ է բռնկվել, մահճակալին հայտնաբերվել է տան բնակիչ Ռ․ Խ․-ի (ծնված 1947 թ․) դին: Այս մասին հայտնում  են ՀՀ ԱԻՆ-ից: Դեկտեմբերի 4-ին, ժամը 11։40-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Աղայան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկի ննջասենյակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։18-ին, մարվել՝ 12։50-ին։ Ննջասենյակի մահճակալին հայտնաբերվել է տան բնակիչ Ռ․ Խ․-ի (ծնված 1947 թ․) դին։ Այրվել են երկու մահճակալ, ջերմահարվել՝ մեկ պահարան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր