00:00:00

Ալավերդի-Այրում ճանապարհին «Mercedes»-ն ընկել է հարակից ձորակը․ վարորդը տեղում մահացել է

14:39, 04 դեկտեմբեր 2021 Պատահարներ

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 22:49-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շնող-Քարկոփ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, Ալավերդի-Այրում ավտոճանապարհի մոտ 22-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Գ․, ծնված 1983 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել հարակից ձորակում (մոտ 4 մ)․ վարորդը տեղում մահացել է։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր