00:00:00

Թևան Պողոսյանը այլևս Արմեն Սարգսյանի խորհրդականը չէ, վերջին շփումը ապրիլին է եղել. «Հրապարակ»

13:36, 04 դեկտեմբեր 2021 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը մի քանի ամիս է՝ այլեւս նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդականը չէ։ Թեեւ նա Սարգսյանին խորհուրդներ էր տալիս հասարակական հիմունքներով` առանց վարձատրության։ Պողոսյանը մեզ ասաց, որ իր վերջին շփումը նախագահի հետ ապրիլին է եղել, երբ նա այցելել էր Սյունիք։ Նրա անունը՝ որպես նախագահի խորհրդականի, ի դեպ, նախագահականի կայքում երբեւէ չի նշվել։ Նա մեզ ասաց, որ հիմա էլ է պատրաստ Արմեն Սարգսյանին իր խորհուրդներով օգնել, երբ որ նա այցելի Արցախ եւ իր կարիքը զգա։ «Նախագահը եթե որոշի գնալ, մեծ ուրախությամբ կգնամ նրա հետ»,- ասաց Պողոսյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր