00:00:00

Կորոնավիրուսից մահացել է Էրդողանի գլխավոր խորհրդականը

02:30, 04 դեկտեմբեր 2021

Մահացել է Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Գյուլդալ Աքշիթը։ Այս մասին CNN Türk-ին հայտնել է  Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ Սոյլուն ասել է, որ 61-ամյա Աքշիթը վարակվել է կորոնավիրուսով և հոսպիտալացվել։  «Այսօր նա հիվանդանոցում մահացել է»,- ասել է նախարարը։ Նշվում է, որ Աքշիթը եղել է իշխող «Արդարություն և զրագացում» կուսակցության հիմնադիրներից մեկը։ Նա նախկինում զբաղեցրել է նաև զբոսաշրջության նախարարի պաշտոնը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր