00:00:00

Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում,բժիշկները 8 քաղաքացու օգնություն են ցուցաբերել, 4 մարդ հոսպիտալացվել է. shamshyan.com

01:07, 04 դեկտեմբեր 2021 Պատահարներ

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ, բախվել են 33-ամյա Արա Ա-ի վարած Volvo մակնիշի ավտոմեքենան և 60-ամյա Ժորա Մ-ի վարած Էջմիածին-Երևան թիվ 205 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը։ Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Վիրավորներից 3-ին շտապօգնության ավտոմեքենաներին են մոտեցրել փրկարարները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբերը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել նաև 8 քաղաքացու, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Volvo-ն, որը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածով ընթացող միկրոավտոբուսին, այնուհետև առաջ է ընթացել և բախվել նոր կառուցվող ճանապարհի համար տեղադրված բետոններին։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր