00:00:00

Երևանից «գազելներով» մարդ են տարել ՔՊ-ի՝ Աբովյանում կազմակերպած երթին (տեսանյութ)

22:16, 03 դեկտեմբեր 2021

Իշխանությունը վարչական ռեսուրսի չարաշահումով ապահովում է իշխանական թեկնածուի երթը Աբովյան քաղաքում։ Ինչպես հայտնի է Աբովյան խոշորացված համայնքում այս կիրակի նախատեսված են ՏԻՄ ընտրություններ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առաջադրել է Պավել Ցուգունյանի թեկնածությունը։ Աբովյանում այսօր նախատեսված էր ՔՊ-ի երթը։ Ինչպես հայտնում է մեր թղթակիցը իշխանությունը «գազելներով» մարդկանց է բերել Աբովյան քաղաք, իբրև թե տպավորություն ստեղծելով, թե բազմամարդ հավաքին ներկա են բացառապես աբովյանցիները։ Մինչդեռ երթին մասնակցում են նաև մի շարք գերատեսչությունների աշխատակիցներ։ Մասնավորապես տեղեկությունների համաձայն Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն է հրահանգել կառույցի աշխատակիցներին ներկա գտնվել Աբովյանում ՔՊ-ի երթին։ Այլ մանրամասներ՝ քիչ անց։ https://www.youtube.com/watch?v=G3xANKapy3c

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր