00:00:00

Մեծ առաջնախաղ Գյումրու դրամատիկական թատրոնում

22:02, 03 դեկտեմբեր 2021 Մշակույթ

 Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը 156-րդ թատերաշրջանի առիթով, ս/թ-ի դեկտեմբերի 10-ին և 11-ին հանդիսատեսի դատին կներկայացնի վերջին տարիների ամենամաշտաբային նախագիծը՝ Ռ.Քիփլինգի «Մաուգլի» լեգենդը։ Բեմադրությունը՝ Լյուդվիգ Հարությունյանի, ռեժիսորի ասիստենտ՝ Ռաֆայել Ասատրյան, նկարչական ձևավորումը՝ Գարեգին Եվանգուլյանի, զգեստների նկարիչ՝ Լուսինե Խաչատրյան։ Ներկայացման հիմքում՝ մարդու և բնության ներդաշնակության կորուստն է։ Երբ մարդը հեռանում է բնությունից՝ կորցնում է իր ամենակարևոր հատկանիշները։ Ներկայացումն ունի բազում ենթաշերտեր, որտեղ հանդիսատեսը կկարողանա տեսնել մի շարք ծանոթ մարդկանց և ծանոթ հեգեվիճակների։ Ի վերջո, մեր բոլորի փրկությունը՝ համերաշխության, սիրո և միասնականության մեջ պետք է փնտրել, եթե միասնական ես, ապա նոր կարող ես կռվել։ Ներկայացման բերամդրող ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն իր մտահոգությունները, ցավը և առաջարկը տալիս է «Մաուգլի» լեգենդի միջոցով։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր