00:00:00

Ռոմանոսյան կլանը Կոտայքում գործի է դրել վարչական ռեսուրսը՝ պարտադրելով մասնակցել իշխանական թեկնածուի երթին

20:03, 03 դեկտեմբեր 2021

«Փաշինյանական ԽԾԲ-ի Ռոմանոսյան կլանը» փորձում է վարչական ռեսուրսի կիրառմամբ ապահովել մարդկանց մասնակցությունը Աբովյանի համայնքապետի իշխանական թեկնածուի նախընտրական երթին։ Ինչպես արդեն հայտնի է՝ Աբովյանում իշխանություններն առաջադրել են Պավել Ցուգունյանի թեկնածությունը, որի սարքովի կենսագրությանը «Փաստինֆո»-ն նախօրեին անդրադարձել էր։ Նրա թեկնածությունն առաջ է մղել Շրջական միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, որը նախկինում եղել է նաեւ Կոտայքի մարզպետը։ Հենց վերջինս էլ իր վրա է վերցրել Աբովյանի ընտրությունների կազմակերպման պատասխանատվությունը։ Այսօր Աբովյանում նախատեսված է Ցուգունյանի նախընտրական երթը, որին քաղաքացիների մասնակցությունն ապահովելու համար իշխանությունները գործի են դրել իրենց լծակները։ «Փաստինֆո»-ն ահազանգեր է ստացել, որ շրջակա միջավայրի աշխատակիցներին պարտաժրվել է մասնակցել Ցուգունյանի երթին։ Ավտոբուսներով ու մեքենաներով երթի մասնակիցներ կտեղափոխվեն նաեւ Բյուրեղավանից ու Գառնիից։ Հրահանգին չենթարկվողներին սպառնացել են են ազատել աշխատանքից, անգամ հստակ տեղ կա նախանշված ներկա-բացակայի համար։ Այսինքն, այս իշխանությունը ցանկացած հարց լուծում է հարկադրանքով և սպառնալիքով։ Կգաք՝ կաշխատեք, աշխատավարձ, պարգևատրում կստանաք որպես ողորմություն, չեք գա՝ դիմում գրեք, ազատվեք։ Քպական վիրուսի դեմ պարտադիր պատվաստման մի եղանակ էլ ընտրություններն են, որի հիմնական օբյեկտը պետական համակարգի աշխատողներն են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր