00:00:00

«Մենք ձեզ մրցակից չենք. սայլապանս կառապանիդ վնաս չէ». Արա Զոհրաբյանը՝ ընդդիմադիր ուժերին

18:49, 23 նոյեմբեր 2021

Սա վերկուսակցական շարժում է, որեւէ մեկը թող մեզ խանդով չվերաբերվի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանը՝ Ազատագրական շարժման ներկայացուցիչները երթից առաջ: Նա դիմեց քաղաքական ընդդիմադիր ուժերին՝ նշելով. «Մենք ձեզ մրցակից չենք, խնդրում եմ՝ խանդի եւ այլ գործընթացների մեջ չներգրավել: Եթե դուք իրական ընդդիմադիր եք եւ իրոք ուզում եք, որ այս երկիրը ծաղկի, եւ եթե իշխանությունն ապազգային գիծ է բռնել, ապա հեռանա, մենք ձեզ չենք խանգարելու: Ինչպես ասում են, սայլապանս կառապանիդ վնաս չէ: Այս առումով, մենք աշխատելու ենք չանդրադառնալ ընդդիմադիր ուժերի կողմից եկող խայթոցներին, որովհետեւ մենք ձեզ չենք համարում մրցակից»: Նա հավելեց, որ իրենք պահանջում են իշխանություններից զինել առաջնագիծը. «Մենք չենք տեսնում մոբիլիզացիա, աշխարհազորին զինելու որեւէ գործընթաց. «Մենք հիմա Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին չենք խոսում, որովհետեւ երբ ազգը այս գաղափարի շուրջ հավաքվեց, այն մարդիկ, որոնք ապազգային գիծ են տանում, դուրս են թռչելու»: Նշենք, որ այսօր Ազատագրական շարժման ներկայացուցիչները երթ են իրականացնում Երեւանի փողոցներով, նրանք անցան երեւանյան բուհերի մոտով, բարձրախոսով ներկայացներով իրենց օրակարգը, իսկ երթը կավարտվի Հանրապետության հրապարակում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր