Նրանք, ովքեր ճանաչել են Դավիթին, նրա ազգային տեսակը, ովքեր ընդհանրապես և հատկապե՛ս պատերազմին հաջորդած այս մեկ տարում նրա մտքերին և ապրումներին ծանոթ են եղել, այն համոզման են, որ անելանելի վիճակն է նրան հասցրել ինքնասպանության, որ այդ քայլին է դիմել՝ չցանկանալով տեսնել Հայրենիքի վերջնական կործանումը։
Մշակութաբան Դավիթ Պետրոսյանի՝ կյանքին հրաժեշտ տալու այս դաժան եղանակը իսկական գույժ է, որ լրջորեն խորհելու առիթ է տալիս, թե՝ շարունակական պարտության հետևանքների հետ գործ ունենք։